ARIYA մոդելը համարվում է աշխարհահռչակ NISSAN ընկերության քրոսովեր էլեկտրական մեքենան: NISSAN ընկերությունը երկար ու ակնառու փորձ ունի էլեկտրոմոբիլային արդյունաբերության ոլորտում: Այն անձինք, որ երկար տարիներ առաջ, ցանկացան բենզինային մեքենաներից անցում կատարել էլեկտրական մեքենաների, հիշում են NISSAN LEAF մոդելը, որը գնալով զարգացավ եւ այսօր մենք տեսնում ենք, որ NISSAN ընկերությունը կրկին ավտոարդյունաբերության գագաթին է կանգնած՝ այս անգամ էլեկտրական մեքենաների թողարկմամբ: