Անցյալ տարվա վերջին MITSUBISHI-ին թողարկեց իր առաջին էլեկտրական քրոսովերը՝ MITSUBISHI AIRTREK-ը: Այս մոդելը ծնվել է OUTLANDER շարքից՝ յուրահատուկ դիզայնով եւ առաջադեմ հնարավորություններով: Այս էլեկտրական քրոսովերի արտադրությունը սկսվել է որպես MITSUBISHI-ի եւ չինական GAC ընկերության համատեղ ձեռնարկություն:   Չափերով MITSHUBISHI AIRTREK-ը համեմատելի է 2021 թվականի OUTLANDER-ի հետ՝ մոտավորապես 4630 միլիմետր երկարությամբ, 1920 միլիմետր լայնությամբ եւ 1728 միլիմետր բարձրությամբ։ Սա կոմպակտ ամենագնաց է՝ ոճային տեսքով: Կապոտի տակ MITSUBISHI AIRTREK-ը համալրված է 165 կիլովատժամ հզորությամբ էլեկտրաշարժիչով, որը համարժեք է 224 ձիաուժ հզորությանը։